Հաճելի հանդիպումները երբեք չեն մոռացվում, - գրում է Ստ. Զորյանը իր «Հուշերի գիրք» ժողովածուում, մանավանդ երբ դառնում են հուշ` մերթ ջերմացնում եմ մեր սիրտը, մերթ ափոսոնքով համակում մեզ:
Ճիշտ այդպիսի զգացում ունեմ այժմ, երբ կամենում եմ գրի առնել իմ հուշերը մեր մեծ ճարտարապետի մասին:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Թամանյանի հուշ-դիմանկարից մի փոքրիկ հատված:
Երբ առաջին անգամ, 19թ. Վերջին, Երևանում հանդիպեցի հյուսիսից նոր եկած Թամանյանին, նա ինձ վրա թողեց զարմանալի կիրթ ու ներշնչված մարդու տպավորություն. խոշոր աչքեր, ուշիմ նայվածք, ճկուն իրան և մի աշխույժ քայլվածք, որ ունենում են բարի նպատակի ձգտող մարդիկ:
Իր այդ քայլվածքով և մասամբ դեմքի հայկական գծերով նա հիշեցնում էր Հովհ. Թումանյանին, նաև փոքրիկ մորուքով, որ այնպես ներդաշնակում էր նրա խարտյաշ դեմքին:Նրա նայվածքն արտահայտում էր մի քնքշություն ու հարազատություն, ինչ ունենում են միայն հոգեկան հարուստ կյանքով ապրող մարդիկ:
Թամանյանը այն ժամանկ 40-42 տարեկան էր, ուղիղ, միջինց քիչ բարձի հասակով: Հագին ուղտի բրդյա մի վերարկու էր, որ ծնկներին անգամ չէր հասնում (որպիսին հագնում էին առաջներում ոտքով ճամփորդող տուրիստները), իսկ գլխին` մորթե գդակ, ինչ նրան նմանեցնում էր արդեն տեղացու:
Բայց հայացքը արտակարգ էր` ընդգրկող ու ներշնչված: Մի՞թե ճարտարապետը կարող է այսպես ներշնչված լինել... Մինչ այդ իմ տեսած հայ ճարտարապետներից և ոչ մեկը չէր ունեցել այդպիսի ոգեշնչված արտահայտություն:
«Սա երևի թաքուն բանաստեղծություններ է գրում կամ երաժշտությամբ է զբաղվում, - մտածեցի: - Չի կարող պատահել, որ այսպես ներշնչված մարդը միայն ճարտարապետ լինի»...
Բայց հետո պարզվեց, որ նա սոսկ ճարտարապետ չէր, այլ բանաստեղծ-ճարտարապետ, մի անզուգական նրբաճաշակ արվեստագետ:
- Դուք եկել եք Երևանում մնալո՞ւ, - հետաքրքրվեցի ես:
- Այո, - եղավ նրա ժպտուն պատասխանը, և նրա դեմքը ավելի պայծառացավ այդ ժպիտից:
Կան դեմքեր, որ առաջին հանդիպումին դժվար եք հասկանում կամ քիչ տպավորություն են թողնում` լավ չբացվելու հետևանքով, կան և դեմքեր, որ հանդիպման առաջին իսկ վայրկյանին ջերմ համակրանք են առաջացնում ձեր հոգում` իրենց պարզ, անմիջական արտահայտությամբ:
Այս վերջին կարգից էր և Թամանյանի դեմքը` կիրթ, արտահայտիչ:
Լրագրերից ինձ հայտնի էր Թամանյանի անունը, լսել էի Ռուսաստանում կառուցած նրա տների մասին, բայց իրեն երբեք չէի տեսած: Այժմ, սակայն, ծանոթանալով, զգացի, որ նրա լավ համբավին համապատասխանում էր նրա կիրթ արտաքինը, մանավանդ նրա խոշոր խաժ աչքերի նայվածքը վկայում էր մի լուսավոր արտիստ հոգի:
Եվ իրոք նա այդպիսին էր:
Աղբյուր՝ Հաճելի հանդիպումները երբեք չեն մոռացվում, - գրում է Ստ. Զորյանը իր «Հուշերի գիրք» ժողովածուում, մանավանդ երբ դառնում են հուշ` մերթ ջերմացնում եմ մեր սիրտը, մերթ ափոսոնքով համակում մեզ:

No comments:
Post a Comment