Tuesday, February 19, 2013

Առցանց դաս

 Պատկեր. Վարդգես Սուրենյանց, Արա Գեղեցիկ և Շամիրամ

7 comments:

  1. «Արա Գեղեցիկ և Շամիրամ» նկարում Սուրենյանցը միայն իրեն հատուկ վարպետությամբ ընդգծել է գեղեցիկը: Ընդամենը մեկ հայացքով կարելի տեսնել միանգամից երկու պատկեր. պայծառ Արան և մութ Շամիրամը: Պատի վրա բացի այլ բազմաթիվ քանդակներից նշմարվում է նաև գիլգամեշը: Նկարի մեջ մեծամասամբ օգտագործված են գորշ գույներ, իսկ գորգերի և հագուստի վրա նուրբ աշխատանք:

    ReplyDelete
  2. Նկարի անվանումը <>:Նկարիչ ` Վարդգես Սուրենյանց:Պատմական ժանրի,Սիմվոլիզմ:Նկարը այդքան էլ պարզ չէ,այն ավելի շատ հեքիաթային է,Սուրենյանցը այն պատկերացնելով է նկարել»Շամիրամի վերևում կա պատկերներ` գիլգամեշը,գույները շատ գորշ են:Ես կարծում եմ, որ Շամիրամը նստած նայում է Արային և զգում է, որ կորցրել է իր միակ սիրուն:

    ReplyDelete
  3. Նկարում պատկերված է մահացող Արա գեղեցիկը Շամիրամի հետ,ով ողբում է վերջինիս մահը:Շամիրամի գլխավերևում է պատկերված է գիլգամեշը:Սուենյացի կտավներին բնորոշ են քանդակագործական մանրանկարչական արվեստի դրսևորումներ:Այս կտավը դրա վառ ապացույցն է:

    Անի Մանուկյան,Թելունց Մերի 9-2

    ReplyDelete
  4. Նկարը ինձ դուր եկավ: Նկարում երևում է Շամիրամի խորամանկ հայացքը, ով մտածում է թե ինչպես վերակենդանացնի Արա գեղեցիկին: Գեղեցիկ և յուրօրինակ նախշերով Սուրենյանցը ստացել է ասորենական պալատը:Նկարին նախշերը շքեղություն են տալիս:

    Աննա Մկրտչյան

    ReplyDelete
  5. Սուրենյանցի այս նկարը`<>շատ գեղեցիկ է:Այս նկարը այդքան էլ պարզ չէ, բայց միևնույն է այն գեղեցիկ է:Շամիրամի գլխավերևում կան շատ պատկերներ`Գիլգամեշը:Նկարում Արան մահացած վիճակում է և Շամիրամը հուզմունքով նայում է Արային մի եղանակով այլ կերպ չի կարող նայել այդ վիճակը այն է, որ Շամիրամը կորցրել է իր սիրած եակին:

    ReplyDelete
  6. Այս նկարը իմ կարծիքով պատկանում է պատմական ժանրին:Սուրենյանցը շատ լավ է նկարել պատի քանդակները և ամենաաչքի ընկնողը Գիլգամեշի քանդակն էր:Նաև հետաքրքիր էր նկարված Շամիրամի դեմքը:Նկարը մուգ գույների մեջ է նկարված:Այս նկարին նայելուց միանգամից աչքի է ընկնում պատի քանադակները և կարծում եմ որ ավելի գեղեցիկ են արված նախշերը և քանդակները, քան հերոսները:
    Ասյա Թադևոսյան

    ReplyDelete
  7. Նկարը հիմնականում պատկերված է մուգ գույների մեջ: Հիմնականում Սուրենյանցի նկարերին բնորոշ է ուշադրություն գրավել այդ զարդերին, որոնք շատ մանրակրկիտ են արված, ճարտարապետությանը, որի վրա այս նկարում քանդակված է Գիլգամեշը: Շամիրամի դեմքը շատ մտախոհ էր, քանի որ նա կորցրեց իր սիրուն և փորձում էր ինչ-որ բաներ անել, որ Արային ետ բերի, որը արդեն անհնար էր: Իսկ Արան մահացած էր, այդ իսկ պատճառով նրա դեմքը ոչինչ չէր արտահայտում:

    ReplyDelete