1. Աշխատանքի կառուցվածքը
Նախաբան կամ ներածություն
Անհրաժեշտ է օգտվել առնվազն երեք աղբյուրից:
Տվյալ ժամանակաշրջանին բնորոշ առանձնահատկությունները, այդ ժամանակաշրջանում արվետսի զարգացած տեսակները և թեմայի նշանակությունը տվյալ ժամանակաշրջանում:
2.
Բուն թեմ
Ա. Եթե Ձեր թեման վերաբերում է ավեստի որևէ ուղղությանը, արվեստի որևէ տեսակի
- Տվյալ ուղղության առաջացման պատճառները, նրա հիմնական գաղափարը
- Այդ ուղղության հիմնական բնորոշ առանձնահատկությունները և դրսևորումները
- Այդ ուղղության որևէ ստեղծագործության օրինակով ուղղությանը բնորոշ գծերի ներկայացում:
Բ. Եթե Ձեր թեման վերաբերվում է որևէ արվետսագետի, ապա աշխատանքը պետք է բաղկացած
լինի.
- Հեղինակի հակիրճ կենսագրությունը կապված ստեղծագործական կյանքի զարգացման հետ
- Տվյալ հեղինակի ստեղծագործություններին հիմնական բնորոշ գծերը
- Ամենահայտնի ստեղծագործությունները
- Առանձին ստեղծագործության կամ ստեղծագործությունների օրինակով ներկայացրեք բնորոշ գծերը:
3.
Ամփոփում
Ձեր
կարծիքը հեղինակի կամ արվեստի ուղղության մասին, որը հիմնված կլիներ մեկ կամ մի քանի
ստեղծագործությունների վրա կամ էլ համեմատական վերլուծություն այլ ատվեստի կամ արվետսագետի
հետ:
4. Օգտագործված գրականության ցանկը և ինտերնետի հղումները:
No comments:
Post a Comment