Պայծառակերպության (Այլակերպություն, Վարդավառ) տոնը Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներց է, որի ժամանակ Քրիստոսը ցույց է տալիս իր աստվածային բնությունը, ուժը: Տոնը նշվում է Քրիստոսի Հարությունից 98 օր հետո և կարող է ընկնել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած կիրակին: Պայծառակերպության մասին հիշատակում են Մատթևոս (17:1-13) , Մարկոս (9:1-12), Ղուկաս (9:28-36) ավետարանիչները:
Saturday, December 15, 2012
Sunday, December 2, 2012
Monday, November 26, 2012
Sunday, November 25, 2012
Սուպրեմատիզմ
Սուպրեմատիզմ (< լատիներեն՝ supremus - բարձրագույն), ավանգարդիստական արվեստի ուղղություն։ Ծագել է 1910-ական թվականների առաջին կեսին Ռուսաստանում։
Saturday, November 17, 2012
Աբստրակցիոնիզմ
Աբստրակցիոնիզմ (վերացապաշտություն), абстракционизм (լատ. abstractus-հեռացված, շեղված, վերացարկված)- հոսանք կերպարվեստում: Սկզբնավորվել է 20-րդ դ. սկզբներին, առաջին աբստրակտ աշխատանքը ստեղծել է Վ. Կանդիսկին, Մյունխենում, 1910թ.: Աբստրակցիոնիզմը հրաժարվում է երևույթների առարկայական պատկերումից, նրա ստեղծագործություններն իրենից ներկայացնում են վերացական ծավալների, հարթությունների, գունաբծերի և նման այլ տարրերի զուգակցություններ: Աբստարկցիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչներն են Վ. Կանդինսկին, Կ. Մալևիչը, Ժ. Բրաքը, Արշիլ Գորկին և ուրիշներ:
Wednesday, September 5, 2012
Thursday, June 14, 2012
Կարիատիդ
Կարիատիդ, кариатида (հուն. karyatis, karitidas - կարացի կույսեր բառից) - ճարտարապեության մեջ և կերպարվեստում` կանգնած կնոջ տեսքով քանդակասյուն, որը հենարան է ծառայում կառույցի համար` պահելով հեծանային ծածկը: Հունաստանում հայտնի է մ.թ.ա. 6-րդ դ.: Անվանումն առաջացել է Լակոնիայի Կարիա տեղանունից, ուր Արտեմիս աստվածուհու պատվին տոնախմբություններ էին կատարում, որոնք ուղեկցում էին աղջիկների պարերով:
Wednesday, June 13, 2012
Բնանկարի ժանր
Բնանկարի ժանր, пейзаж (ֆր. paysage)- կերպարվեստի ժանր է, որը պատկերում է մարդուն շրջապատող բնությունը: Կախված բնանկարի բնույթից` կարող ենք առանձնացնել գյուղական, քաղաքային, արդյունաբերական բնանկարներ: Բնանկարի յուրօրինակ դրսևորում է ծովանկարը` մարինան:
(Նկար. Գ. Բաշինջաղյան, Սևանա լիճը և կղզին գիշերով, 1894թ.)
Անֆաս, դիմահայաց
Անֆաս, դիմահայաց, анфас (ֆր. face- դեմք, երեսի կողմ, en face դեմքով դեպի դիտողը)- դեմքի կամ առարկայի տեսքը ուղիղ դիմացից:
Tuesday, June 12, 2012
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում
Ժամանակակից սովորողին ավելի մոտ և հետաքրքիր է համակարգչով աշխատանքը, այդ իսկ պատճառով ֆիլմերի, ցուցադրությունների պատրաստումը և տվյալ թեմայի շուրջ կայքերի ստեղծումը կատարվում է մեծ հետաքրքրությամբ, սիրով և նպաստում է սովորողի գիտելիքների ընդլայմանը:
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»
Մանկավարժության մեջ նորագույն տենդենցներից է ինտեգրված դասերի պատրաստումը, որը լուծում է մի քանի խնդիրներ. սովորողները սկսում են վերլուծել, զուգակցել, համեմատել, փնտրել կապեր իրերի և երևույթների միջև:
Subscribe to:
Posts (Atom)