Սուպրեմատիզմ (< լատիներեն՝ supremus - բարձրագույն), ավանգարդիստական արվեստի ուղղություն։ Ծագել է 1910-ական թվականների առաջին կեսին Ռուսաստանում։
Հիմնադիրն է Կազիմիր Մալևիչը։ Լինելով Աբստրակտ արվեստի տարատեսակ սուպրեմատիզմը արտահայտվել է երկրաչափական պարզագույն ուրվագծերով, տարբեր գույնի հարթությունների (քառակուսի, շրջան, ուղղանկյուն) կերպարային իմաստից զուրկ համադրումներով։

Սզբնական շրջանում սուպրեմատիզմ եզրը, որը ծագում էր լատիներեն՝ supremus՝ բարձրագույն արմատից, նշանակում էր գույնի գերազանցությունը, առավելությունը գեղարվեստական գործի այլ հատկանիշների նկատմամբ։ Նախադեպը չունեցող կտավներում, ըստ Մալևիչի մտահղացման, գույնը ազատվել էր օգնականի, այլ նպատակների ծառայելու դերից, սուպրեմատիկական նկարները «մաքուր ստեղծագործության» առաջին քայլն էին, որտեղ հավասարվել էին մարդու և բնության (Աստծո) ստեղծարար ուժերը։
Սուպրեմատիզմը ռուսական ավանգարդի կենտրոնական երևույթներից մեկն էր։ Սկսած 1915թվականից սկսեցին ցուցադրվել Կազիմիր Մալևիչի աբստրակտ ստեղծագործությունները, այդ թվում նաև «Սև քառակուսին»։ 1919 թվականի Մալևիչի և իր աշակերտների ուժերով ստեղծվեց ՈՒՆՈՎԻՍ (Նոր արվեստի հիմնադիրներ) (ռուս.՝ УНОВИС (Утвердители нового искусства)) խումբը, որը տարածում էր սուպրեմատիզմի գաղափարները։
Աղբյուրը` Վիքիպեդիա հանրագիտարան
No comments:
Post a Comment