Saturday, November 17, 2012

Աբստրակցիոնիզմ

Աբստրակցիոնիզմ (վերացապաշտություն), абстракционизм (լատ. abstractus-հեռացված, շեղված, վերացարկված)- հոսանք կերպարվեստում: Սկզբնավորվել է 20-րդ դ. սկզբներին, առաջին աբստրակտ աշխատանքը ստեղծել է Վ. Կանդիսկին, Մյունխենում, 1910թ.: Աբստրակցիոնիզմը հրաժարվում է երևույթների առարկայական պատկերումից, նրա ստեղծագործություններն իրենից ներկայացնում են վերացական ծավալների, հարթությունների, գունաբծերի և նման այլ տարրերի զուգակցություններ: Աբստարկցիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչներն են Վ. Կանդինսկին, Կ. Մալևիչը, Ժ. Բրաքը, Արշիլ Գորկին և ուրիշներ:

No comments:

Post a Comment