Tuesday, June 12, 2012

ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում


Ժամանակակից սովորողին ավելի մոտ և հետաքրքիր է համակարգչով աշխատանքը, այդ իսկ պատճառով ֆիլմերի, ցուցադրությունների պատրաստումը և տվյալ թեմայի շուրջ կայքերի ստեղծումը կատարվում է մեծ հետաքրքրությամբ, սիրով և նպաստում է սովորողի գիտելիքների ընդլայմանը:
Բացի այդ, ստեղծագործ աշխատանքը նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ օգնում են զարգացնել ուսումնական ունակություններ: Թեմային համապատասխան նյութի ընտրությունը, համեմատական վերլուծությունը, նյութի խմբավորումը, հրապարակային ցուցադրությունը հետևողական աշխատանքի արդյունք է: Սեփական ուսումնական նյութերի մշակումը լրացուցիչ հնարավորություն են տալիս սովորողին ավելացնելու գիտելիքը, մոբիլիզացնելու տարբեր ոլորտներում ավելի վաղ ձեռք բերած ունակությունները, կատարելագործել սեփական ստեղծագործական ներուժը: Վերոհիշյալ դիտարկումներս լավագույնը կարող ենք օգտագործել «Արվեստ» առարկայի շրջանակներում:
Ներկայացնում եմ, թե հատկապես համակարգչային որ ծրագրերն և թվային որ միջոցներն են օգտագործում դասապրոցեսը ավելի արդյունավետ և պատկերավոր դարձնելու համար:
Սովորողների կողմից լայնորեն կիրառվում է PowerPoint ծրագիրը, որի շնորհիվ նրանք կարողանում են մատչելիորեն ներկայացնել հանձնարարված ցանկացած թեմա և slideshow-ներ պատրաստել:
Հաջորդ ծրագիրը, որը օգտագործվում ենք Notbook-ն է, որի դեպքում ոչ միայն պատրաստում ենք դասեր, այլև ծրագրում առկա ինտերակտիվ խաղերի միջոցով ստուգում սովորողի գիտելիքները:
Windows Movie Maker ծրագիրը հնարավորություն է տալիս ֆիլմեր պատրաստել:
Դասասենյակում, ունենալով համակարգիչ, որը մշտապես միացված է ինտերնետին, և էլեկտրոնային գրատախտակ, հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի նոր նյութեր, նկարներ, ֆիլմեր փնտրել և կիրառել դասի ընթացքում:
Թվային միջոցներից օգտագործում ենք ֆոտոխցիկ, ձայնագրիչ և տեսախցիկ, ականջակալ:
Տարատարիք խմբերի հետ տարբեր ուղղություններով կատարել ենք ճամփորդություններ, որոնց ժամանակ տեղում ուսումնասիրել ենք հուշարձանները, դրանց քանդակները և որմնանկարները` շեշտելով դրանց կարևորությունը, ինչպես համաշխարհային արվեստում, այնպես էլ հայ արվեստում: Ուսումնական ճամփորդությունները լուսանկարների և նյութերի տեսքով լուսաբանվել են կրթահամալիրի կայքում:
Հաճախել ենք ցուցահանդեսների, որոնց ժամանակ սովորողները ծանոթացել են ժամանակակից արվեստին, վերցրել են հարցազրույցներ ձայնագրիչով:
Ամբողջ կիսամյակի ընթացքում սովորողների հետ միասին տեսանյութեր ենք ներկայացրել առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ այդ օրը ծնված նշանավոր արվեստագետների մասին: Ամեն անգամ տարբեր սովորողների հետ նախապես ուսումնասիրել ենք տվյալ արվեստագետի կյանքը, ստեղծագործությունները, ապա ընտրել ենք երաժշտություն և Windows Movie Maker ծրագրի օգնությամբ պատրաստել տեսանյութ: Որոշ դեպքերում նաև օգտագործել ենք ձայնագրիչ և մոնտաժային ծրագրերի միջոցով նյութի մասին պատմող ձայնը կցել տեսանյութին: Այս պարագայում հնարավորություն ենք ունենում միաժամանակ ոչ միայն տեսնել, այլև լսել տվյալ արվեստագետի մասին պատմող նյութը: Տեսանյութերը պատրաստելով և ցուցադրելով ընդհանուր պարապմունքների ժամանակ` կարծում եմ լուծում ենք հիմնականում երկու խնդիր.
1. նյութը պատրաստող սովորողը լրացուցիչ ուսումնասիրում է կոնկրետ արվեստագետի աշխատանքները
2. նյութը ներկայացնելով ընդհանուր պարապմունքին` սովորողների ավելի լայն շրջանակ հնարավորությույն է ունենում մեկ րոպեի ընթացքում ձեռք բերելու լրացուցիչ ինֆորմացիա:
Հանրակրթական Դիջիտեք-2011-ին ներկայացնում ենք հինգ մասից բաղկացած տեսանյութերի շարք «Էջմիածին հուշարձանները» վերնագրով, և «Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին» մասին պատմող ֆիլմ: Ֆիլմերի նպատակն է մի քանի րոպեների ընթացքում դիտողին տեղեկացնել նշված հուշարձանների ստեղծման պատմությունը, նրանց ճարտարապետական նշանակությունը: Բացի նշված նպատակից, նաև սովորողը կարողանում է օգտագործել թե՛ «Արվեստ» առարկայից ստացած գիտելիքները, թե՛ ՏՀՏ հմտությունները: Նյութին ծանոթանում ենք դասարանում նախապես ուսումնասիրելով հուշարձանի դարաշարջանը, նրա ճարտարապետական հնարքները, քանդակների նշանակությունը (եթե այդպիսիք առկա են), որին հաջորդում է ճամփորդությունը ուսումնասիրվող հուշարձանի գտնվելու վայրը: Տեղում, կրկին ուսումնասիրելով այն, մեր թվային ֆոտոխցիկներով լուսանկարում ենք, ապա ձայնագրվում, որին հաջորդում է մոնտաժային աշխատանքը և արդյունքում սստացվել են տեսանյութեր:
Ամփոփելով մեր փոքրիկ վերլուծություն-հաշվետվությունը` կարող ենք եզրակացնել.
  • ՏՀՏ միջոցները նպաստում են դասը ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելուն
  • սովորողը կարողանում է ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել
  • զարգացնում է իր ՏՀՏ հմտությունները:

No comments:

Post a Comment