Tuesday, June 12, 2012

Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Մանկավարժության մեջ նորագույն տենդենցներից է ինտեգրված դասերի պատրաստումը, որը լուծում է մի քանի խնդիրներ. սովորողները սկսում են վերլուծել, զուգակցել, համեմատել, փնտրել կապեր իրերի և երևույթների միջև:
Նմանատիպ նպատակ է հետապնդում «Հասարակագիտությունը», մասնավորապես «Մարդու իրավունքներ» դասընթացը` անգլերեն լեզվով նյութերի օգտագործման և արտասահմանցի սովորողների հետ անգլերեն շփման միջոցով: Այս դասընթացի սկիզբը դրվեց Բրիտանական Խորհրդի “Human Rights Based to Approach Connecting Classrooms” պիլոտային ծրագրով: Կրթահամալիրը համագործակցություն սկսում է Հյուսիսային Իռլանդիայի և Իսրայելի դպրոցների հետ: Այս նախագծի գլխավոր նպատակն է համագործակցային կապ ստեղծել տարբեր երկրների սովորողների միջև, ինչպես նաև սովորել Մարդու իրավունքներ: Ծրագիրի իրականացան կարևոր գործոն է անգլերենի իմացությունը:
Նախագիծն իրականացնելու համար ընտրվեց կրթհամալիրի Ավագ դպրոց վարժարանի իրավագետ-քաղաքագետների խորացված ուսուցման 11-րդ դասարանը: Հիմնական դժվարությունը, որին հանդիպում ենք աշխատանքի ընթացքում, սովորողների անգլերենի իմացության տարբեր մակարդակն է: Դժվարություն կարող էր առաջացնել նաև հիմնական դասագրքի բացակայությունը, սակայն այստեղ թվային միջոցները գալիս են օգնության: Դասասենյակը, ունենալով ինտերնետին միացված համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, թույլ է տալիս օգտվել Մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ կայքերից:
Անգլերեն նյութի նախնական ուսուցումը իրականացվում է դասարանում, որտեղ անգլերեն տեքստը կարդում ենք, թարգմանում, դուրս բերում անծանոթ բառերը և իրավական տերմինները: Սրան հաջորդում են  քննարկումները և անհատական աշխատանքները:
Դասընթացի կարևոր բաղկացուցիչն է նաև Մարդու իրավունքներին վերաբերող անգլիալեզու ֆիլմերի դիտումը, որի միջոցով սովորողը լսում է անգլերեն խոսք, ձեռք է բերում նոր բառապաշար, ինչպես նաև մատուցվող նյութը ավելի պատկերավոր է դառնում նրա համար:
Նախագծով պետք է նաև տեղի ունենան ուղիղ միացումներ գործընկեր երկրների հետ, մշակութային արկղերի փոխանակություն և մարդու իրավունքների խախտման դեպքերի քննարկումներ և ֆորումներ:
Այսպիսով, «Իրավունք» դասընթացը նրա ուսուցման մեջ անգլերենի կիրառումը սովորողի համար լուծում է մի քանի խնդիր:
  • Սովորողը ծանոթանում և սովորում է իր և իր շրջապատի իրավունքներին:
  • Մարդու իրավունքներին ծանոթանալուն զուգահեռ սովորողները յուրացնում են իրավական անգլերեն տերմինները, որը ոչ պակաս կարևոր հանգամանք է մեր օրերում:
  • Ծանոթանում են այլ երկրների իրավական խնդիրներին:
  • Սովորում են հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ իրավական թեմաներով, օտար լեզվով  

No comments:

Post a Comment