Պայծառակերպության (Այլակերպություն, Վարդավառ) տոնը Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներց է, որի ժամանակ Քրիստոսը ցույց է տալիս իր աստվածային բնությունը, ուժը: Տոնը նշվում է Քրիստոսի Հարությունից 98 օր հետո և կարող է ընկնել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած կիրակին: Պայծառակերպության մասին հիշատակում են Մատթևոս (17:1-13) , Մարկոս (9:1-12), Ղուկաս (9:28-36) ավետարանիչները:
(17) Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին և նրա եղբօրը` Յովհաննէսին և նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ (2) և նրանց առաջ պայծառակերպուեց. և նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: (3) Եւ ահա նրանց երևացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: (4) Պետրոսը պատասխան տուեց և ասաց Յիսուսին. Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը` քեզ համար, մէկը` Մովսէսի, մէկն էլ` Եղիայի»: (5) Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»: (6) Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան և սաստիկ վախեցան: (7) Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց.«Ոտքի՛ ելէք և մի՛ վախեցէք: (8) Նրանք աչքները բարձրացրին և Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
(9) Եւմինչլեռիցիջնումէին, Յիսուսնրանցպատուիրեցուասաց. «Այդտեսիլքըմարդուչասէք,մինչևորմարդուՈրդինմեռելներիցյարութիւնառնի»: (10)Աշակերտներընրանհարցրինևասացին.«Հապաինչո՞ւօրէնսգէտներնասումեն, թէնախԵղիանպիտիգայ»: (11)Յիսուսպատասխանեցևասացնրանց. «Եղիանկըգայևկըվերահաստատիամէնինչ. (12) բայցձեզասումեմ,որԵղիանարդէնիսկեկելէ. բայցնրանչճանաչեցին, այլ, ինչորկամեցան, արեցիննրան.նոյնպէսևմարդուՈրդիննրանցձեռքովչարչարուելուէ»: (13) Այնժամանակաշակերտներըհասկացան,թէՅովհաննէսՄկրտչիմասինէրասելիրենց:
(Մատթևոս 17:1-13)
Հիսուսը իր մահվան և հարության մասին առաքյալների հայտնած կանխասածությունիցվեց օր հետո իր երեք աշակերտների` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում է սար, որտեղ այլակերպվում է «Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել» (Մատթ. 17:2): Ապա Քրսիտոսը սկսում է խոսել Մովսեսի և Եղիայի հետ: Տեսնեսլով տեղի ունեցող իրադարձությունը` Պետրոսը Տիրոջը ասում է «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք և երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի և մէկն էլ՝ Եղիայի համար»: Մինչ Պետրոսը խոսում էր, լուսավոր ամպ է հայտնվում և ասում «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»:
Հայերիմեջ Պայծառակերպության տոնը ունի հին արմատներ և անվանվում է Վարդավառ: Որոշ ուսումնասիրողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ` միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդանշող արարողություն: Հնում տոնը նշվել է հայկական տոմարի Նավասարդի 1-ին` օգոստոսի 11-ին, իսկ հետո բաժանվել է Նավասարդից և տոնվել է ներկայիս ձևով: Վարդավառը, սակայն պահպանել է հեթանոսական անունը և հեթանոսական սովորությունները, ինչպիսին են վարդերով և ծաղիկերով զարդարվելը, միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն:
Արվեստում «Պայծառակերպության» տեսարանի պատկերումը Բյուզանդիայում հանդիպում է 6-րդ դարից, իսկ Արևմուտքում` 14-րդ դարից` չնայած «Պայծառակերպությունը», որպես համընդհանուր տոն, ընդունվել է 15-րդ դարում:
Հայկական արվեստում վաղ օրինակը համարվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարը, իսկ մանչանկարչության մեջ հանդիպում է 10-11-րդ դարերի Ավետարաններում:
«Պայծառակերպության» տեսարանի ընդհանուր պատգերագրությունն է. Քրիստոսը պատկերվում է մանդոռլայի (փառապսակ) մեջ` կանգնած լեռան գագաթին: Այն մասին, թե որ լեռան վրա է տեղի ունեցել Քրիստոսի Պայծառակերպությունը, ավետարանիչները չեն հայտնում: Սովորաբար Պայծառակերպության վայրը համարվում է Գալիլեայի Թաբոր լեռը, սակայն որոշ ուսումնասիրողներ, հիմնվելով Մարկոսավետարանչի խոսքերի վրա («մի բարձր լեռ»), համարում են, որ խոսքը Հերեմոն լեռան մասին է (3000մ): Քրիստոսի աջ և ձախ կողմերում պատկերված են Մովսեսն և Եղիան մարգարեները, ովքեր խորհրդանշում են երկիրն ու երկինքը, Իսրայելի ժողովրդու սկիզբն ու վերջը, քանի որ Մովսեսը Իսրայելի հիմնադիրն է և օրենքներ տվողը, իսկ Եղիան պետք է իջնի Երկրորդ գալստյան ժամանակ: Լեռան լանջին գտնվում են Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների աստվածային լույսից շփոթված, վախեցած: Պետրոսը համարձակ, սևեռուն հայացքով նայում է Քրիստոսին, Հովհաննեսը ներկայացվում է որպես գեղեցկադեմ երիտասաչդ, ով տեղի ունեցածից ցնցված, ընկել է գետնին և ծածկել աչքերը: Հակոբոսը պատկերված է որպես միջին տարիքի տղամարդ, ով ծնկի է եկել, ցնցված է տեղի ունեցածից, սակայն միաժամանակ ձգտում է նայել, թե ինչ է տեղի ունենում: Հայրական ձայնը ներկայացվում է երկնքից իջնող Հայրական Աջի միջոցով, որը իջնում է նաև աստվածային լույսը (Սուրբ Հոգին)` տալով Սուրբ Երորրդության գաղափարը:
Վերածննդի շրջանում Պայծառակերպության տեսարանի պատկերման սխեման կրում է փոփոխություններ. Քրիստոսին սկում են պատկերել երկնքում ճախրելիս, ինչպես Համբարձման տեսարանում: Այս օրինակմեկնաբանմամբ ամենահայտնի նկարը, թերևս, կարելի է համարել Ռաֆայելի «Պայծառակերպություն» կտավը:
Այսպիսով կարող ենք առանձնացնել Պայծառակերպության տեսարանի մեկնաբանման երկու տարբերակ. առաջինի դեպքում Քրիստոսը պատկերվում է լեռան վրա կանգնած, իսկ երկրորդի` երկնքում ճախրելիս:
Նյութի հեղինակ` Արմինե Բաբայան
No comments:
Post a Comment